Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵՄ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ համաձայնության հասնել

ԵՄ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ համաձայնության հասնել
01.10.2016 | 19:26

ԵՄ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում համապարփակ խաղաղ համաձայնության հասնել՝ ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը, փոխանցում է trend.az-ը: «Ես կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել միայն մարդկանց միջեւ հարաբերություններ ստեղծելով եւ վերականգնելով»,- ասել է Մարդը:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ